Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են ՌԷՊ վարժանքները

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների նոր տեղափոխված զինծառայողները ծանոթանում են ռազմաբազայի սպառազինության մեջ եղած «Ինֆաունա» ՌԷՊ համակարգին: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացնում է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102--րդ ռազմաբազայի «Ինֆաունա» ՌԷՊ կայանը

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102”րդ ռազմաբազայի «Ինֆաունա» ՌԷՊ կայանը

Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում զինծառայողները ծանոթանալու են ՌԷՊ համակարգի մարտավարատեխնիկական բնութագրերին, սովորելու են կատարել բացազատման նորմատիվները, ինչպես նաև ռադիոհետախուզության և ռադիոճնշման ռեժիմներում գտնել կարևոր թիրախները:

«Նավոդչիկ» և «Օրլան» անօդաչու թռչող սարքերի և ՌԷՊ համակարգերի օգնությամբ ստորաբաժանումները փորձելու են նաև որսալ հակառակորդի ԱԹՍ-ները:

Ուսումնական գործընթացն ավարտվելու է զորավարժությամբ, որի ժամանակ զինծառայողները ռադիոհետախուզական և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշելու են պայմանական հակառակորդի հետախուզական և կապի միջոցները:

One response to “Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են ՌԷՊ վարժանքները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15–21 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *