Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը Արցախի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներով անկանոն կրակել է հայկական ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: