[Լրացված] Մայիսի 14-ին Նախիջևանի ուղղությունում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող

Մայիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացել է 25-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը: Այս մասին տեղեկությունը Razm.info-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հավելյալ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ։

Լրացում. ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 14-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կրակոցի հետևանքով որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը:

Նույն օրը՝ ժամը 21:00-ին, Վայքի քաղաքային հիվանդանոցում արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:

Ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

One response to “[Լրացված] Մայիսի 14-ին Նախիջևանի ուղղությունում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *