Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարել է ընդունելություն

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարել է 2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն։ Վարժարանի, ընդունելության կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին ստորև:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը գրավել է առաջին հորիզոնական

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը
Նկարը՝ 2014թ.

Վարժարանը ռազմամարզական թեքումով հանրակրթական ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է ավագ դպրոցի (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ) պետական հանրակրթական ծրագրեր: Առանձնակի ուշադրություն է դարձվում ֆիզիկական, լեռնային և նախնական զինվորական պատրաստությանը: Ռազմամարզական վարժարանում տարվում է արական սեռի պատանիների ուսուցում: Ուսուցման լեզուն հայերեն է: Ուսուցման ժամկետը՝ երեք տարի, որը բաշխվում է շարունակական երեք կուրսի վրա (1-ին կուրս-10-րդ դասարան, 2-րդ կուրս-11-րդ դասարան, 3-րդ կուրս-12-րդ դասարան): Ուսուցումն անվճար է: Ռազմամարզական վարժարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած ՀՀ քաղաքացիները:

Վարժարանի շրջանավարտներն ընդունվում են ՀՀ, ՌԴ, Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններ, ինչպես նաև ՀՀ պետական պատվերով բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի սան Վիգեն Սարուխանյանը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի սան Վիգեն Սարուխանյանը
Նկարը՝ 2014թ.

Ովքե՞ր կարող են դիմել

Ռազմամարզական վարժարան ընդունվել ցանկացող պատանիների ծնողները (նրանց փոխարինող անձինք) ընդունելության տարվա ապրիլի 1-ից մինչև հուլիսի 25-ը ռազմամարզական վարժարանի պետի անունով ներկայացնում են դիմում, որին կցվում է պատանու դիմումը վարժարանում սովորելու ցանկության մասին:

Ընդունելության համար ի՞նչ քննություններ է հանձնելու դիմորդը

2016-2017 ուստարվա ընդունելության քննությունները կկատարվեն ս.թ. հուլիսի 25-ից օգոստոսի 15-ը` հիմնական կրթության 9-րդ դասարանի ծրագրի ծավալով:
Քննությունները հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են ամբողջական բժշկական հետազոտություն:
Ընդունելության քննությունները անցկացվում են մրցութային կարգով հետևյալ առարկաներից.

  • ֆիզիկական պատրաստություն`ձգումներ ձողափայտից, 100 մետր և 1000 մետր վազք,
  • հայոց լեզու` թելադրություն,
  • մաթեմատիկա` գրավոր:

Որո՞նք են անհրաժեշտ փաստաթղթերը

1.Դիմում
2.Բժշկական փաստաթղթեր
ա/ մեզի և արյան անալիզներն առանձին (կնքված), MRP անալիզ (կնքված)
բ/ սրտի ԷԿԳ (ժապավենը և պատասխանը, կնքված)
գ/ տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (կնքված)
դ/ սոնոգրաֆիա (կնքված)
ե/ ձև 63 և 26 (կնքված)
զ/ արյան կարգը
3. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով)
4. Բնութագիր` հաստատված դասղեկի և դպրոցի տնօրենի ստորագրություններով և կնքված
5. 9-ամյա կրթության վկայականը և պատճենը
6. Ծննդյան վկայականը և պատճենը
7. Տեղեկանք բնակավայրից, որտեղ նշված լինեն հասցեն և ընտանիքի կազմը
8. Տեղեկանք ծնողների աշխատանքի վայրից, ծնողների (խնամակալի) անձնագրերի պատճեները
9. Սոցիալական քարտի պատճենը
10. 3×4 չափսի 4 լուսանկար (առանց գլխարկի)
11. Թղթապանակ և ծրար
12. Դիպլոմների և պատվոգրերի պատճեններ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր ծնողի և երեխայի կարգավիճակի մասին (ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, պատերազմի մասնակից)

Որտե՞ղ ներկայացնել

Հասցե՝ Հալաբյան 44,
Էլ. հասցեն՝ [email protected]
Հեռ.՝ /010/ 35 39 15, 34 48 44, 34 56 36

3 responses to “Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարել է ընդունելություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *