Սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող

Մայիսի 12-ին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, շարքային Արաբլի Ռահիլ Ռաֆիգ օղլուն (Ərəbli Rahil Rafiq oğlu): Հաղորդագրության համաձայն`զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հետ փոխհրաձգության ընթացքում»: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքում:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Արաբլի Ռահիլ Ռաֆիք օզլուն (Ərəbli Rahil Rafiq oğlu)

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Արաբլի Ռահիլ Ռաֆիգ օղլուն (Ərəbli Rahil Rafiq oğlu)

Նշենք, որ ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքը զինծառայողի սպանության մասին հայտնել էր ավելի վաղ: Համաձայն նույն աղբյուրի զինծառայողը ՝ծնված 1996-ին,  հուղարկավորվել է Շիրվանում և զորակոչված է եղել Շիրվանի շրջանից: Հատկանշական է, որ Ադրբեջանի ՊՆ-ն այս տվյալները չի հայտնել` նշելով միայն զինծառայողի անունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *