Նախագահը ստորագրել է ամառային զորակոչի և զորացրման անցկացման հրամանագիրը

Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել է 2016 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը, որը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` որոշում եմ.

  1. 2016 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
  2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:
  3. 2016 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին:
  4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
  6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

One response to “Նախագահը ստորագրել է ամառային զորակոչի և զորացրման անցկացման հրամանագիրը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *