Մայիսի լույս 13-ի գիշերը հակառակորդը կրակել է հրազենով, ականանետներով և նռնականետներով

Մայիսի լույս 13-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, 60, 82 և 120 մմ ականանետերով ու ձեռքի հակատանկային նռնականետով խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներով անկանոն կրակել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *