Հայաստանում մեկնարկել է ՌԴ ավիաբազայի զորավարժությունը

Զորավարժությանը ներգրավված է Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի շուրջ 200 զինծառայող և 20 միավոր ավիատեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

Ցերեկային ու գիշերային վարժանքների ընթացքում զորավարժության մասնակիցները անցկացնելու են իմիտացիոն մարտեր, օժանդակելու են ուղղաթիռներին, ինչպես նաև համագործակցելու են միմյանց հետ: Ավիացիոն ստորաբաժանումները նաև օժանդակելու են ցամաքային ստորաբաժանումներին ու խոցելու են ցամաքային պայմանական թիրախներ «Ալագյազ» զորավարժարանում:

Զորավարժության ղեկավարությունը վարժանքների ընթացքին հետևելու է «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի համալիրների միջոցով:

One response to “Հայաստանում մեկնարկել է ՌԴ ավիաբազայի զորավարժությունը

  1. Pingback: Հայաստանի ՌԴ ԶՈւ ավիաբազայի օդաչուները վարժանքներ են սկսել ուղղաթիռներով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *