Այսօր` մայիսի 12-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նույն օրը Նախիջևանի Շահբուզ շրջանի (Şahbuz) դիրքերում «հայկական գնդակից» վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Գուլուզադե Յուսիֆ Էլդար օղլուն (Quluzadə Yusif Eldar oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հավելենք, որ սա ապրիլից սկսած առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Նախիջևանի դիրքերում զինծառայողի կորստի կամ վիրավորման մասին: