Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, սեպտեմբերի 24-ին ժամը 11:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կունենա Համաբանակային 15-րդ սպարտակիադայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սպարտակիադայի բացմանն առաջինը մարզադաշտ կմտնի ՀՀ ՊՆ նվագախումբը: Հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հիշատակը հարգելու համար կհայտարարվի լռության րոպե:
Այնուհետև պաշտպանության նախարարի հրամանով ներս կբերվի և առաջին անգամ կներկայացվի Սպարտակիադայի դրոշը: Դրոշն առաջին անգամ կներկայացնեն և մարզադաշտ կմտցնեն ֆիզիկական պատրաստության բաժնի հիմնադիրները` պահեստազորի գնդապետ Ն. Եղոյանի գլխավորությամբ: Դրոշը բարձրացնելու պատիվը կտրվի ԱՊՀ մասնակից պետությունների 9-րդ սպարտակիադայի մրցանակակիրներին:
Մինչ մրցումների մեկնարկը, պաշտպանության նախարարի կողմից մրցանակներ ու պարգևներ կստանան 2012թ. ընթացքում մարզական բարձր ցուցանիշների հասած զինծառայողները: Համաբանակային 15-րդ սպարտակիադայի հանդիսավոր բացումը կեզրափակվի համերգային ծրագրով:
ՀՀ զինված ուժերի սպարտակիադան նպատակաուղղված է զորամասերում զինծառայողների ֆիզպատրաստության մակարդակի բարձրացմանը, մարզաբազաների կառուցմանը և բարեկարգմանը, զինծառայողների ակտիվ հանգստի բովանդակալից կազմակերպմանը, լավագույն մարզիկների հայտնաբերմանը, հավաքական թիմերի համալրմանը, մարտական պատրաստության գործընթացում ֆիզիկական պատրաստության դերի ու նշանակության բարձրացմանը:
Նշենք, որ Համաբանակային սպարտակիադան կանցկացվի 3 փուլով. ներզորամասային, ներկորպուսային և համաբանակային:
-
Լրահոս
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
- ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից
- Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում
- Ռուսաստանում Covid-19-ի դեմ կամավոր պատվաստվել է 286,000 զինծառայող
- Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն
- Իրաքի ԱԳՆ-ից քննադատել են իրենց տարածքում Թուրքիայի ռազմական միջամտությունները
- Արցախի գրավյալ տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները
- Թուրքիայում ցուցադրել են տեղական արտադրության անօդաչու ուղղաթիռը
- Turkey’s participation in the war Part 2: UAVs
- Թուրքիայում փորձարկել են «Սունգուր» դյուրակիր ՀՕՊ միջոցը
- Թուրքիան և Ուկրաինան փոխանակելու են ռազմական հետախուզության տվյալներ
- Ռուսաստանը Ղրղզստանին Ս-300–ներ և անօդաչուներ կմատակարարի
- Հրդեհի հետևանքով ադրբեջանցի 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ վիրավորվել
- ԱՄՆ-ն չի պատասխանել Ս-400-ների խնդրի վերաբերյալ Թուրքիայի նամակին. ՊՆ
- ԱՄՆ-ն դարձյալ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում
- Սյունիքում կասետային չպայթած զինամթերք է ոչնչացվել
- Իսրայելն արաբական 3 երկրի հետ պաշտպանական դաշինք է նախապատրաստում․ i24NEWS