Կառավարությունը նախատեսում է կարգավիճակ սահմանել առաջնագիծ մեկնող կամավորների համար, որպեսզի նրանց տրվեն աշխատանքային երաշխիքներ: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, փոխանցում է հայաստանյան Panorama.am լրատվակայքը:
«Կամավորների կարգավիճակի հաստատման առումով օրենսդրական խնդիր ունենք և այդ ուղղությամբ աշխատում ենք: Բացի այդ, հստակեցվում են սոցիալական երաշխիքները», — նախարար Ասատրյանի խոսքերը փոխանցում է լրատվամիջոցը:
Բացի այդ, ըստ նախարարի, կամավորների դեպքում խնդիրներ կան նաև աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով, և այս ուղղությամբ նույնպես նախատեսվում է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել՝ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրել է, որ այդ նախաձեռնությունները ներկայացվել են պետական համապատասխան մարմիններին և քննարկումներից հետո կներկայացվեն կառավարությանը:
Pingback: ՀՀ կառավարությունը աշխատանքային երաշխիքներ կսահմանի աշխարհազորայինների համար | Ռազմ.info