Ապրիլյան մարտերի համար պարգևատրված զինծառայողների անունները և նրանց սխրանքների նկարագրությունը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ապրիլի 2-5-ը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակը (մի մասը):

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

  1. ՊԲ 19916 զորամասի հրետանու պետ-բաժնի պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը ՊԲ պաշտպանության գոտում հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային, ականանետային ստորաբաժանումներին, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը,
  2. ՊԲ 42009 զորամասի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյան (Ստեփանակերտի ԶԿ), ապրիլի 2-ին մեկնել է hակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի կողմից գրավված ՊԲ 59703 զորամասի N112-118 մարտական դիրքերի գործողությունների շրջան: Հակառակորդը ամրանալով գրաված մարտական դիրքերում, փորձել է առաջ շարժվել: Թեժ մարտերի արդյունքում հայկական դիրքապահ անձնակազմը` Ա.Մելքումյանի անմիջական ղեկավարությամբ, դիրքերի մատույցներում կասեցրել է նախահարձակ հակառակորդի առաջխաղացումը` վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Ապրիլի 4-ին թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է,
  3. ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գևորգյան (Կոտայքի ԶԿ), ստացել է մարտական առաջադրանք` վերադարձնել հակառակորդի կողմից գրաված N170 մարտական դիրքը: Անձամբ ղեկավարելով մարտը, երկու հատուկ նշանակության խմբերի մասնակցությամբ, լուսաբացին, ծածուկ առաջանալով դեպի նշված մարտական դիրքը, հրետանու և տանկերի կրակի աջակցության ներքո կատարել են դիրքի թևանցում: Վարելով նշանառու կրակ հակառակորդի ուղղությամբ, անձամբ ոչնչացրել է հակառակորդի 4 զինծառայող: Ներխուժելով դիրք, մերձամարտի են բռնվել հակառակորդի հետ` մատնել խուճապի և ստիպել դիմել փախուստի: Չդադարեցնելով գրոհը, հատուկ նշանակության խմբերը փոխգնդապետ Ա.Գևորգյանի ղեկավարությամբ շարունակել են հակառակորդի հետապնդումը՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ: Անձամբ կատարել է ականազերծման աշխատանքներ, չեզոքացրել ծուղակները, կազմակերպել ազատագրված N170 մարտական դիրքի պաշտպանությունը: Անձնական օրինակով ոգենշչել ենթականերին կազմակերպել է հակառակորդի եռակի հակագրոհի ետմղումը:
  4. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մկրտչի Մալոյան (Թալինի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ին ձեռնամուխ լինելով ՊԲ 49971 զորամասի N 116 մարտական դիրքի ետ գրավման կարևորագույն խնդրին, իր շուրջը համախմբելով ծառայակից ընկերներին, գրագետ և հմուտ մարտավարության շնորհիվ, առանց կորուստների, փոքրաթիվ խմբով գրոհել և թեժ մարտերի արդյունքում կարողացել է ետ գրավել հակառակորդի կողմից զբաղեցված մարտական դիրքը, հակառակորդին հասցնելով զգալի կենդանի ուժի կորուստներ` ստիպել նրան նահանջել ելման դիրքերը,
  5. ՊԲ 32964 զորամասի հատուկ նշանակության վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյան (Մարտակերտի ԶԿ), ՊԲ 33651 զորամասի N156 մարտական դիրքի ուղղությամբ ապրիլի 4-ին` գիշերով ներթափանցելով հակառակորդի դիրքեր, ձեռքի հակատանկային նռնականետով ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ և կենդանի ուժի զգալի կորուստներ պատճառել հակառակորդին,
  6. ՊԲ 25918 զորամասի 4-րդ հակատանկային դիվիզիոնի 12-րդ մարտկոցի 1-ին դասակի 1-ին համալիրի ավագ օպերատոր, սերժանտ Մարատ Ալբերտի Պետրոսյան (Ստեփանակերտի ԶԿ, 14/2) 2016թ. ապրիլի 2-4-ը ՊԲ 59703 զորամասի NN 112-117 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ընթացքում, անտեսելով հակառակորդի տանկերից վարվող ինտենսիվ կրակը «Ֆագոտ» հակատանկային միջոցով ոչնչացրել է հայկական դիրքերը գրոհող հակառակորդի 5 տանկ և 1 միավոր ՀՄՄ` կասեցնելով հակառակորդի տանկերի առաջխաղացումը:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

  1. ՊԲ 32964 զորամասի հրամանատարի տեղակալ-հրետանու պետ, գնդապետ Նորայր Նելսոնի Ասլանյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը հմտորեն ղեկավարել է դիվիզիայի հրետանու կրակը անմիջապես դիվիզիայի պաշտպանության գոտու դիմաց, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային և ականանետային, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, կրակային միջոցների առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը,
  2. ՊԲ 42009 զորամասի հրամանատարի տեղակալ-հրետանու պետ, գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առուստամյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը հմտորեն ղեկավարել է դիվիզիայի հրետանու կրակը անմիջապես դիվիզիայի պաշտպանության գոտու դիմաց, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային և ականանետային, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, կրակային միջոցների առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը,
  3. ՊԲ 23524 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Սլավիկի Ջհանգիրյան (Ստեփանակերտի ԶԿ), ապրիլի 2-ին անձամբ ղեկավարելով 2-րդ տանկային վաշտը, հրետակոծության տակ դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և ընթացքից զբաղեցրել բնագիծ ՊԲ 59703 զորամասի NN112-118 մարտական դիրքերի թիկունքային մասում և իրականացրել հակառակորդի հարձակվող ստորաբաժանումների խոցում, այնուհետև իրենց միացած 1-ին տանկային վաշտի հետ համատեղ գործողությունների արդյունքում ձախողել են հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը և առաջխաղացումը: Մարտական գործողությունների ընթացքում նրա ղեկավարած ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 5 միավոր տանկ, զրահատեխնիկա, պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ,
  4. ՀՀ ՊՆ 24923 զորամասի կապի պետ, մայոր Արամ Իլյայի Պողոսյան (Իջևանի ԶԿ), խմբի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների և հակառակորդի անընդհատ հրետակոծության պայմաններում ապահովել հատուկ նշանակության խմբերի, մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների և կենտրոնի միջև կայուն կապը, ակտիվ մասնակցել է մարտերին և խոցել հակառակորդի հատուկ նշանակության բրիգադի հրամանատարին: Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հետ առճակատվելով ղեկավարել է ստորաբաժանումը, մերձամարտի են բռնվել, հետապնդել և ոչնչացրել են նրանց,
  5. ՊԲ 23524 զորամասի հրամանատարի` նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, մայոր Արթուր Ռաֆիկի Հովսեփյանը (Արցախի Մարտունու ԶԿ ), ՊԲ 23524 զորամասի 1-ին տանկային վաշտի հրամանատար, կապիտան Արման Գրիգորիի Ադամյանը (Հադրութի ԶԿ), ՊԲ 23524 զորամասի 2-րդ տանկային վաշտի 3-րդ տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոման Գրիգորիի Ադամյանը (Հադրութի ԶԿ), լինելով նույն տանկի անձնակազմը, ապրիլի 2-ից 3-ը ընթացող մարտական գործողությունների ժամանակ, շրջանցելով N112 մարտական դիրքը, թիկունքից շեշտակի հարվածով կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը` վնասազերծել և ոչնչացրել հակառակորդի 2 միավոր տանկ` պատճառելով նաև կենդանի ուժի զգալի կորուստներ,
  6. ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 1-ին հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ Ռազմիկ Գրիգորի Գասպարյան (Վարդենիսի ԶԿ): Սպայական ջոկատի հրամանատար, մայոր Հ. Մովսեսյանը 6-րդ ՊՇ-ի N170 մարտական դիրքի ետ գրավման մարտերի ժամանակ հանդիպելով հակառակորդի մեծաթիվ խմբերի համառ դիմադրությանը, օգնության է կանչել 5-րդ ՊՇ-ում գտնվող կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանի խմբին: Ռ.Գասպարյանը իր ՀՆշ խմբով անմիջապես օգնության է հասել և 6-րդ ՊՇ-ի N171 մարտական դիրքի թիկունքից մարտի մեջ մտել, դուրս բերել մարտական գործողությունների ժամանակ վիրավորված մայոր Հ. Մովսեսյանին, իր վրա վերցրել խմբի հրամանատարությունը, ղեկավարել մարտը, հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ:
    Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ առճակատվելով մերձամարտի է բռնվել և ստիպել հակառակորդին նահանջել դեպի անտառ, որտեղ հետապնդել և ոչնչացրել է նրանց,
  7. ՊԲ 33651 զորամասի հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտ հաշվարկի հրամանատար, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյան, (14/1, Գյումրու ԶԿ) 2016թ. ապրիլի 4-ին N 153 մարտական դիրքում մասնակցել է մարտական գործողությունների, որի ժամանակ մոտ 1200մ հեռավորությունից «Ֆագոտ»-ով խոցել է հակառակորդի 3 տանկ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը,
  8. ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորիի Աղասյանը (15/1 Արցախի Մարտունու ԶԿ), ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի ավագ հրաձիգ, շարքային Հարություն Սարիբեկի Բադալյանը (14/1, Մաշտոցի ԶԿ): Ապրիլի 2-ին ժամը 05:10-ի սահմաններում, N 140 մարտական դիրքի դիտորդ, շարքային Հ.Բադալյանը նկատել է դիրքին մոտեցող հակառակորդի դիվերսիոն խմբին և զեկուցել դիրքի ավագ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանին: Հակառակորդի ականանետերի տեղատարափ կրակոցների տակ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանը, արագ կողմնորոշվելով ու առանց խուճապի մատնվելու, կազմակերպել է շրջանաձև պաշտպանություն ու դիրքի անձնակազմով մարտի բռնվել դիվերսանտների հետ: Շարքային Հ. Բադալյանը նկատելով գետնատնակին մոտեցած 2 դիվերսանտների, անմիջապես ոչնչացրել է նրանց, իսկ կրտսեր սերժանտ Ա.Աղասյանը նռնակով խոցել ու վիրավորել է խրամուղու պաշտպանիչ հողաթմբի (բրուստվեր) վրա հայտնված դիվերսանտ սպային, այնուհետև ինքնաձիգով ոչնչացրել, որից հետո քարշ տվել նրան գետնատնակի հարակից տարածքում սպանված մյուս 2 դիակների մոտ:
  9. ՊԲ 59703 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի նռնակաձիգ, շարքային Նարեկ Սիրեկանի Մալխասյան (Արտաշատի ԶԿ, 14/1), 2016թ. ապրիլի 2-ին ՊԲ 59703 զորամասի պաշտպանության տեղամասում ծավալված մարտական գործողությունների ժամանակ նկատելով հայկական դիրքերի ուղղությամբ ընթացող և ռմբահարող հակառակորդի մարտական ուղղաթիռը, N148 մարտական դիրքից ՌՊԳ-7-ով ոչնչացրել է ուղղաթիռը:

«Արիության համար» մեդալով

  1. ՊԲ 42009 զորամասի շտաբի հետախուզական բաժանմունքի պետ-հետախուզության պետ, փոխգնդապետ Վրեժ Մարատի Գրիգորյան (Ստեփանակերտի ԶԿ), ապրիլի 2-ին N112-118 մարտական դիրքերի մատույցներում անձամբ ղեկավարելով միավորման հատուկ նշանակության վաշտը, մասնակցել է հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ մղվող թեժ մարտերին` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
  2. ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Ռազմիկի Հարությունյան, (Վարդենիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները, ցուցաբերել խիզախություն և արիություն, ենթակաների հետ միասին կասեցրել են հակառակորդի ներթափանցումը պաշտպանության խորքը, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ,
  3. ՊԲ 59703 զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի հրամանատար, մայոր Ակսել Աղվանի Գրիգորյան (Գորիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-3-ը ՊԲ 59703 զորամասի NN 112-117 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ հմտորեն ղեկավարել է հրետանային դիվիզիոնի կրակը, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 2 միավոր զրահատեխնիկա և կենդանի ուժ,
  4. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյանը (Արտաշատի ԶԿ) և ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյանը (Ստեփանակերտի ԶԿ) ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել են հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զորամասի N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զորամասի N 116 մարտական դիրքը` առանց կորուստների:
  5. ՀՀ ՊՆ 24923 զորամասի բուժկետի բժիշկ, բուժծառայության լեյտենանտ Արմեն Սուրենի Բաբայան (Կապանի ԶԿ), ապրիլի 2-ից 5-ը` մասնակցել է հակառակորդից N170 մարտական դիրքի ետ գրավման թեժ մարտերին, որի ժամանակ հակառակորդի հրթիռահրետանային հրետակոծության ինտենսիվ կրակի տակ մարտադաշտից դուրս է բերել իրենց խմբերի և մարտական գործողություններին մասնակցող մյուս ստորաբաժանումների վիրավորված զինծառայողներին և ցույց տվել առաջին բուժօգնությունը` փրկելով շատերի կյանքը,
  6. ՊԲ 49971 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի դիպուկահարների ջոկի հրամանատար-դիպուկահար, պայմանագրային զինծառայող, սերժանտ Մհեր Բորիսի Այվազյան (Մարտակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զորամասի N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զորամասի N 116 մարտական դիրքը` առանց կորուստների,
  7. ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 82մմ-անոց ականանետային մարտկոցի 1-ին ականանետի նշանառու, պայմանագրային զինծառայող, շարքային Սմբատ Ռաֆիկի Բաղդասարյան (Արթիկի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ մասնագիտական բարձր ունակությունների և հրամանատարական հմտությունների շնորհիվ ականանետի դիպուկ կրակոցներով ոչնչացրել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը,
  8. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի ավտոմոբիլային ջոկի հրամանատար, շարքային Վահան Միգելի Սամսոնյան (Հադրութի ԶԿ, 15/1): 2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զորամասի N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զորամասի N 116 մարտական դիրքը` առանց կորուստների,
  9. ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 3-րդ հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի 1-ին ջոկի ավագ հետախույզ-դիպուկահար, պայմանագրային զինծառայող, շարքային Յուրիդա Սահակի Գաբրիելյան (Էրեբունու ԶԿ) խմբի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների և N170 մարտական դիրքի համար մղվող մարտերին: Դիպուկ կրակոցներով ոչնչացնելով հակառակորդի կենդանի ուժը, հատուկ նշանակետերը և հակառակորդի գնդացրորդին, ապահովել է խմբի մարտական խնդիրների կատարումը,
  10. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բժշկական կետի պետ-բուժակ, ավագ Ալիկ Արտիկի Հայրապետյանը (Ասկերանի ԶԿ) և ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար, շարքային Սուրեն Արտյոմի Ներսիսյանը (Ախուրյանի ԶԿ, 14/2) ապրիլի 2-ին` մասնակցել են հակառակորդի կողմից գրավված ՊԲ 49971 զորամասի N116 մարտական դիրքը վերագրավելու և առաջնային գիծը վերականգնելու համար մղված թեժ մարտերին: Արհեստավարժորեն, մասնագիտական բարձր որակների շնորհիվ, հակառակորդի տեղատարափ կրակի տակ կարողացել են մարտի դաշտից դուրս բերել վիրավորված զինծառայողներին և ցուցաբերել առաջին բուժօգնությունը` փրկելով նրանցից շատերի կյանքը:
  11. ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունի (14/2, Նոր Նորքի ԶԿ) ապրիլի 3-ի գիշերը, ժամը 05:00-ի սահմաններում, հակառակորդը 15 տանկով հարձակում է սկսել N155 մարտական դիրքի ուղղությամբ: Վ. Բզնունին առանց երկնչելու ՌՊԳ-7-ով խոցել է հակառակորդի 1 տանկ: Մարտի ժամանակ ստացած բեկորային վնասվածքներով շարունակել է մարտը և ոչնչացրել հակառակորդի 8 զինվոր,
  12. ՊԲ 38862 զորամասի 3-րդ հրաձգային գումարատկի դյուրակիր զենիթային համալիրների ջոկի ավագ հրաձիգ-զենիթային, շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյան, (14/1, Արթիկի ԶԿ) 2016թ. ապրիլի 2-ին գտնվելով ՊԲ 38862 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետում նկատելով հայկական դիրքերին մոտեցող հակառակորդի մարտական ուղղաթիռը «Իգլա» ԴԶՀՀ-ով ոչնչացրել է այն:

«Մարտական ծառայություն» մեդալով

  1. ՊԲ 42009 զորամասի հատուկ նշանակության վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Արայիկ Ռուբենի Պողոսյանը (Հադրութի ԶԿ) և ՊԲ 42009 զորամասի հատուկ նշանակության վաշտի 3 խմբի հրամանատար, լեյտենանտ Ռոբերտ Յուրիկի Բաղյանը (Հադրութի ԶԿ): Ապրիլի 2-ին հակառակորդը` օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները հարձակում էր գործել և գրավել ՊԲ 59703 զորամասի N112-118 մարտական դիրքերը: Վերը նշված զինծառայողները ակտիվորեն մասնակցել են նշված մարտական դիրքերի մատույցներում ծավալված մարտական գործողություններին, անձնուրացությամբ և խիզախությամբ պաշտպանել են դիրքերի մատույցները` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, թույլ չտալով նրանց առաջխաղացումը,
  2. ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ հրաձգային վաշտի գնդացրային ջոկի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Ռուդիկ Արկադիի Մալխասյան (Վարդենիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ ԴՇԿ գնդացրով ինտենսիվ կրակի տակ պահելով մարտական դիրքերի մատույցները, կանխել է հակառակորդի խմբերի ներթափանցումը պաշտպանության խորքը: Ցուցաբերել է անձնուրացություն և խիզախություն, պաշտպանել դիրքերի մատույցները` կասեցրել հակառակորդի առաջխաղացումը և վերջինիս պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ:

One response to “Ապրիլյան մարտերի համար պարգևատրված զինծառայողների անունները և նրանց սխրանքների նկարագրությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *