Մայիսի լույս 10-ի գիշերը հակառակորդը կրակել է հրազենով և ականանետներով

Մայիսի լույս 10-ի գիշերը Արցախի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Հակառակորդը շարունակել է հրաձգային զինատեսակներով և 60 ու 82 մմ ականանետներով խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի լույս 10-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներով հիմնականում անկանոն կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

2 responses to “Մայիսի լույս 10-ի գիշերը հակառակորդը կրակել է հրազենով և ականանետներով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *