Մայիսի լույս 9-ի գիշերը Ադրբեջանի զինուժը շարունակել է կրակել հայկական դիրքերին

Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը շարունակել է կրակել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, 60 և 82 մմ ականանետներով, ՌՊԳ-7 ու ԱԳՍ-17 նռնականետներով: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հիմնականում անկանոն կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

One response to “Մայիսի լույս 9-ի գիշերը Ադրբեջանի զինուժը շարունակել է կրակել հայկական դիրքերին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *