Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն Արցախի հերոս

Բակո Սահակյանը ստորագրել է Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի ու Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ մի շարք հրամանագրեր է ստորագրել պարգևատրելու մասին։

2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։

Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյան

Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյան

Բակո Սահակյանի հրամանագրերով Արցախի սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար 1 զինծառայող պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով; 44 հոգի, այդ թվում` 4-ը հետմահու` «Արիության համար» մեդալով; 241 հոգի, այդ թվում` 11-ը հետմահու` «Մարտական ծառայություն» մեդալով։

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել է 16 հոգի, որից 2-ը` հետմահու։
ԼՂՀ մատուցած ծառայությունների համար մեկ ազատամարտիկ պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։

One response to “Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն Արցախի հերոս

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 ապրիլի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *