Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Անդրե Էվրարին:
Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Ս. Օհանյանը նշել է, որ հայ-ֆրանսիական ջերմ և բարեկամական հարաբերությունները պահանջում են, որպեսզի հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներին զուգահեռ զարգանա նաև համագործակցությունը պաշտպանական բնագավառում:
Դեսպան Ռենոն հաստատել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցել հայկական կողմին զինծառայողների կրթության և վերապատրաստման հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
-
Լրահոս
- Թուրքիայի ԱԳՆ․ «Դեմ ենք Հայաստանում հեղաշրջմանը»
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները
- Ուկրաինան բանակին պատրաստում է բնակելի տարածքների գրոհի սցենարների
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր
- Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
- ՌԴ ՊՆ–ն կնքել է «Ալտիուս–Ռու» ԱԹՍ–ների գնման պայմանագիր
- Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել
- Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ-ի պետփորձարկումները կավարտվեն 2021–ին
- Թուրքիայում և Թուրքիայից դուրս շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար
- ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են
- Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները
- ՀՀ-ն կրճատել է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում 52%-ով, Կոսովոյում՝ 95%-ով
- Հայաստանն օպտիմալացնելու է բանակի թիվը․ նախարար
- Գյումրիի ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տարվել Հայաստանի արևելք.ՊՆ