Այսօր մայիսի 5-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի զինված ուժերի շարքերում պայմանագրային հիմունքներով ծառայել ցանկացողների համար ընդունելության: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նախարարությունը նման շտապ գործողությունները հիմնավորում նրանով, որ իբր «քաղաքացիները պայմանագրային ծառայություն անցնելու աննախադեպ քանակի դիմումներ են ուղարկում»:
Պայմանագրային զինծառայողների պատրաստումն Ադրբեջանում անցկացվում է ամեն տարվա հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսներին:
Հավելենք, որ նման շտապողականությունը կարող է կապված լինել Ադրբեջանի զինուժում պայմանագրային զինծառայություն անցնողների քանակը համալրելու անհրաժեշտության, այ ոչ թե «բազմաթիվ քաղաքացիների ցանկության» հետ, ինչպես որ փորձում է ցույց տալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: