ԱՄՆ-ն Վրաստանում «Noble Partner» վարժանքների համար ուղարկել է Abrams տանկեր և Bradley ՀՄՄ-ներ

Մայիսի 11-24-ը Վրաստանի «Վազիանի» ռազմաբազայում անցկացվելու է «Noble partner-2016» միջազգային զորավարժությունը, ինչի համար ԱՄՆ-ի ազգային գվարդիան Վառնայից Սև ծովով Փոթիի նավահանգիստ է ուղարկել ամերիկյան «M1A2 Abrams» տանկերը, «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև թիկունքային ապահովման այլ մեքենաներ։ Տեխնիկան մայիսի 5-ին արդեն հասել է նավահանգիստ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։

 Ամերիկյան «M1A2 Abrams» տանկերը

Ամերիկյան «M1A2 Abrams» տանկերը

Ամերիկյան «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները

Ամերիկյան «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի (NRF) Noble partner («Ազնիվ գործընկեր») զորավարժությանը մասնակցելու է 1300 զինծառայող, որից 500-ը Վրաստանի զինված ուժերից, 650-ը ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունից, 150 զինծառայող էլ ներկայացնելու է Մեծ Բրիտանիան։
Զորավարժության ամբողջ ընթացքին ներգրավված է լինելու նաև ամերիկյան C-130 Hercules բեռնատար ինքնաթիռը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի Noble partner զորավարժությունն առաջին անգամ անցկացվեց Վրաստանում 2015 թ. մայիսի 11–24-ը։ Վարժանքներին մասնակցել էին շուրջ 600 ամերիկյան և վրաստանյան զինծառայողներ։ Նախորդ տարի ամերիկյան կողմը Վրաստան էր ուղարկել 14 միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներ։

Հավելենք, որ  վրաց-ամերիկյան «Noble Partner-2015» զորավարժության  նպատակն էր ստուգել վրաստանցի զինծառայողների և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմից ամերիկյան ստորաբաժանման զինծառայողների փոխգործակցությունը: Վրաստանցի զինծառայողները մինչ այդ պատրաստման մի քանի փուլեր էին անցել NRF-ի կազմի մեջ մտնելու համար։  Թեև զորավարժությունից մի քանի ամիս անց տարբեր հայտարարություններ եղան, որ Վրաստանի 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողներն արդեն NRF-ի կազմում են և անցել են համապատասխան հավաստագրում, սակայն 2016 թ. մարտի 14-ին, երբ Վրաստանում էր ՆԱՏՕ-ի խորհրդատվական թիմը, պարզ դարձավ, որ «Ալֆա» վաշտի զինծառայողները թեև 3 տարով արդեն ներգրավվել են NRF-ին, բայց ամբողջովին համապատասխանելու համար մայիսին պիտի անցնեն նաև «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակը» (NATO Evaluation Level 2 — NEL-2)։ Հավանաբար, խոսքը հենց այս զորավարժության մասին է, որի շրջանակներում կստուգվի զինծառայողների փոխգործակցությունը մյուս զինծառայողների հետ։

Ամերիկյան տեխնիկան Փոթի նավահանգստում

Ամերիկյան տեխնիկան Փոթի նավահանգստում

Ամերիկյան տեխնիկան Փոթի նավահանգստում

Ամերիկյան տեխնիկան Փոթի նավահանգստում

2 responses to “ԱՄՆ-ն Վրաստանում «Noble Partner» վարժանքների համար ուղարկել է Abrams տանկեր և Bradley ՀՄՄ-ներ

  1. Pingback: Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի «Noble Partner-2016» զորավարժությունը (ֆոտո/վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *