Մայիսի 4-ին Արցախում վիրավորված կամավորականի վիճակը կայուն է

Հայաստանյան News.am լրատվակայքի փոխանցմամբ՝ մայիսի 4-ին Արցախի «Եղնիկներ» զորամասի առաջնագծում արկի պայթյունից վիրավորվել է կամավորական Անդրանիկ Հարությունյանը, ով նախկինում եղել է Վանաձորի քաղաքապետը:

«Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը տեղեկացրել է, որ Հարությանյանը փորձել է օգնել ականի պայթյունից վիրավորված ծառայակցին, սակայն ինքն էլ է վիրավորվել արկի պայթյունից:

Նարինե Ավետիսյանի տեղեկություններով՝ կամավորականն արկի պայթյունից կորցրել է մեկ ոտքը, սակայն Մարտակերտում, այնուհետ նաև Ստեփանակերտում կատարված վիրահատությունների շնորհիվ հաջողվել է փրկել մյուս ոտքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *