Սեյրան Օհանյանը ՀՀ ԱԺ-ում ներկայացրել է Արցախի շփման գծի իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան այսօր՝ մայիսի 4-ին, ՀՀ ազգային ժողովում պատգամավորների հետ անցկացված փակ քննարկման ընթացքում ներկայացրել է Արցախի շփման գծում ներկա իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ թվիթերի միկրոբլոգը:

Հայաստանյան «Արմենպրես» լրատվական գործակալությունն իր հերթին տեղեկացրել է, որ հանդիպմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը:

Լրացում. Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է. «Մայիսի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել է դռնփակ քննարկում, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալները, խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությանը և դրանից բխող գործողություններին վերաբերող հարցեր»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *