«Մենք չենք հաշվում պատերազմի օրերը». շարքային Խաչատրյան

Razm.info-ի թղթակից Նարինե Վարդանյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում և զրուցել զինծառայողների հետ։ Պատմություններ առաջնագծից՝ թիկունքի համար։

Շարքային Դավիթ Խաչատրյանը

Շարքային Դավիթ Խաչատրյանը

Շարքային Դավիթ Խաչատրյանը նույնպես Արմավիրի մարզից է: Երբ զարմանում եմ, որ մյուս զրուցակիցներիս նման նա էլ է Արմավիրից, ասում է. «Բա հո մենակ Արցախից չէի՞ն լինելու կամ հո Արմավիրի ու Երևանի միջև սահմա՞նը չէինք պահելու: Ի՞նչ տարբերություն ղարաբաղցի, թե արմավիրցի, Արցախն էլ է մերը, մեր հողն է, չէ՞»:

Դավիթը դիրքերից նոր է իջել, հագուստը փոշոտ է, նեղսրտում է. «Սպասեք նոր ֆորմես հագնեմ, նորով նկարեք, չմտածեն՝ մենք ստեղ շոր չունենք, զենք չունենք»:

«Մարդկանց թվաց՝ չորս օր տևեց պատերազմը, իսկ մենք ո՛չ մինչև էդ էինք հաշվում, ոչ հիմա ենք հաշվում պատերազմի օրերը։ Ամսի 2-ը սովորականից ուրիշ էր, բայց ամեն օրը կարա ամսի 2-ի նման լինի էստեղ»:

Դավիթին հորդորում եմ, որ թիկունքում գտնվողների համար ինչ-որ բան ասի: «Թիկունքում եղած մարդիկ ջան, մենակ մի բան եմ խնդրում, որ զանգում եք, դիրքերից էդքան հարցեր մի տվեք, մանավանդ դուք, մամաներ ջան: Մեզ մի վտանգեք, որ կարողանանք ձեր անդորրը հսկել ու տուն գալ» (ժպտում է-հեղ)

Կարդացեք նաև՝

«Մեր դիրքերն էսքան լավն են, որովհետև Մոնթեի գծած դիրքերն են». Կրտսեր սերժանտ Առաքելյան
«Ամեն ինչ լավ է, պինդ ենք, պահում ենք մեր բաժին սահմանը, հետ ենք գալու». Սերժանտ Գրիգորյան

One response to “«Մենք չենք հաշվում պատերազմի օրերը». շարքային Խաչատրյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 ապրիլի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *