Կիզիլյուրտում սպանվել է տեղի զինված խմբավորումներից մեկի ղեկավարը

Մայիսի 3-ին Դաղստանի Կիզիլյուրտի շրջանում փոխհրաձգության ընթացքում սպանվել է 3 հոգի։ Ուժայինները օպերատիվ գործողություններ կատարելու ընթացքում փորձել են ավտոմեքենա կանգնեցնել, ինչին ի պատասխան մեքենայից սկսել են կրակել։  Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվական կայքը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ուժայինների շարքերում տուժածներ չկան։

Մայիսի 4-ին նույն լրատվամիջոցը, հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրներին, հայտնում է, որ սպանվածներից մեկի ինքնությունն արդեն պարզ է։ Վերջինս տեղի զինված խմբավորումներից մեկի ղեկավար, 1982 թվականի ծնված Ումար Սաբուևն է։

Հայտնի է, որ սպանվածը դաշնային հետախուզման մեջ էր։ Սպանվածներից մյուս 2-ի ինքնությունը պարզվում է։ Մեքենայի հետախուզման ժամանակ հայտնաբերվել է ինքնաձիգ, ատրճանակ, մի քանի նռնակ։

Նշենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *