Սեպտեմբերի 19-ին քրդական «Ֆիրատ» լրատվական գործակալությունը հրապարակել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող և քուրդ մարտիկների կողմից ոչնչացված MQ-1 Predator անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) տեսանյութ և լուսանկարներ:
Սարքը ոչնչացվել է սեպտեմբերի 18-ին, Թուրքիայի հարավ-արևելյան Հաքարի նահանգում, երբ թուրքերը քուրդ ապստամբների դեմ գործողություներ էին կատարում:
ԱԹՍ-ն խփելու համար պատասխանատվությունն իր վրա վերցրել է Քրդական բանվորական կուսակցությունը։
Ըստ թուրքական «Ջումհուրիեթ» կայքի՝ խփված ԱԹՍ-ն եղել է Ինջիրլիկ ավիաբազայում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի 4 այդպիսի սարքերից մեկը:
Սկզբնաղբյուր. The Aviationist
One response to “Քրդերը ոչնչացրել են ամերիկյան անօդաչու սարք”