Ապրիլյան դիմակայության օրերին Արցախի հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում հայկական ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը:
Նման հինգ ժամկետային զինծառայողների` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին և Արթուր Գրիգորիի Աղասյանին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։
Զինծառայողներից Արթուր Աղասյանն ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է նաև «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 մայիսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական կրթության համակարգի ձեռքբերումներն ու բացերը | Ռազմ.info