Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից հայկական կողմի դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների և բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր: