Երևանցի զոհված զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքները կապահովվեն բնակարաններով. քաղաքապետ

Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ընթացքում քաղաքապետը հայտարարել է, որ երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն: Փոխանցում է քաղաքապետարանի կայքը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ վերջնական որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրման արդյունքները: Իսկ միջոցները կտրամադրվեն մասնավորապես «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ծախսերի կրճատման հաշվին:

«Արդեն իսկ ամփոփվում են զոհված երևանաբնակ զինծառայողների՝  վարձով ապրող, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների ուսումնասիրման արդյունքները: Առաջիկա օրերին հստակ կունենանք ցանկը և կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշումների նախագծեր, ինչը, համոզված եմ, ավագանու հաջորդ նիստում կհաստատենք և տվյալ ընտանիքներին կապահովենք բնակարաններով», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից Ռազմինֆոյի խնդրանքով պարզաբանեցին, որ բնակարաններն ընտանիքներին տրամադրելու է քաղաքապետարանը, անվարձահատույց: Ներկայում ՀՀ պաշտպանության նախարարության հետ ճշգրտում են զոհված զինծառայողների ընտանիքների տվյալները:

Քաղաքապետարանը ներկայում ճշտում է նաև երևանաբնակ զոհված զինծառայողների գնացած դպրոցները, որպեսզի այդ դպրոցներում ստեղծվեն զինծառայողներին նվիրված հուշանկյուններ:

2 responses to “Երևանցի զոհված զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքները կապահովվեն բնակարաններով. քաղաքապետ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 ապրիլի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *