Ապրիլի 22–ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում «Քաղաքական և անվտանգության համագործակցության կոմիտե + Հայաստան» ձևաչափով անցկացվել է ՀՀ Պլանավորման և վերանայման գործընթացի Գործընկերության նպատակների քննարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
ՀՀ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին է ներկայացրել ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքը, Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև լսարանի ուշադրությունն է հրավիրել ապրիլի 2-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի փաստի վրա:
Կոմիտեի նախագահն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ողջունել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակական զարգացման Հայաստանի հանձնառությունը, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին ու պաշտպանական բարեփոխումների առաջընթացը, պատրաստկամություն հայտնել շարունակելու հետագա աջակցությունը:
Արցախյան հակամարտության վերջին զարգացումների առթիվ ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրենց ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Քննարկումների հիման վրա որոշվել է 2016թ. ՀՀ Պլանավորման և Վերանայման Գործընթացի Գործընկերության Նպատակների փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հաստատմանը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 ապրիլի, 2016 | Ռազմ.info