ՆԱՏՕ-ի մասնագետները դասեր են վարել ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի ունկնդիրների համար

Ապրիլի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ ամենամյա Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում Երևանում էր Դաշինքի Բրունսումի համատեղ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Oպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթաց՝ ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի ունկնդիրների համար

Oպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթաց՝ ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի ունկնդիրների համար

Այցի նպատակը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացի ունկնդիրների համար օպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթացի անցկացումն էր:

Միջոցառման ընթացքում ՀՀ զինված ուժերի օպերատիվ-մարտավարական օղակի ապագա հրամանատարներին և շտաբային սպաներին ներկայացվել են դասախոսություններ օպերատիվ միջավայրի համակողմանի վերլուծության և նախապատրաստման, իրավիճակի գնահատման, մարտական առաջադրանքի պարզաբանման, գործողության մտահղացման մշակման և օպերացիաների ուրվագծման և պլանավորման գործընթացների այլ փուլերի վերաբերյալ:

ՀՀ ԶՈւ օպերատիվ պլանավորման գործընթացը ռազմական և մարտական գործողությունների վարման ձևերի ու եղանակների ավելի լայն հասկացության բաղադրիչներից մեկն է, որը «Խելամիտ պաշտպանության» համակարգի ձևավորման շրջանակներում ենթարկվում է վերափոխման՝ այդ թվում նաև միջազգային խորհրդատվության ներգրավմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *