Մահացել է ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Սիսիանի ջոկատի կամավորներից մեկը

Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել էր Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Կարո Ծերունի Համաբարձումյանը: Շուրջ 2 շաբաթ տևած կենաց և մահու համառ պայքարում, սակայն, Կարոյի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին Razm.info-ն տեղեկանում է մարզային «Որոտան» կայքից:

Կարո Ծերունի Համաբարձումյան

Կարո Ծերունի Համաբարձումյան.
Նկարը՝ «Որոտան» կայքի

Razm.info-ն տեղեկացավ, որ Կարո Համբարձումյանը ծնվել է 1959 թվականին, Սյունիքի մարզի Վաղատին գյուղում։ Վերջինիս հուղարկավորել են Սիսիանի պանթեոնում ապրիլի 20-ին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ ևս մեկ վիրավոր կամավորի՝ Սիսիանի ջոկատի անդամ Արմեն Արեգի Հովհաննիսյանի մահանալու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *