Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը

ԿԽՄԿ և ԵԱՀԿ միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր՝ ապրիլի 20-ի ժամը 16․00-ին, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը Արցախին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։ Այս մասին Արցախի ռազմագերիների, պատանդների և անհայտկորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունը փոխանցում է Արցախի ԱԳՆ կայքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև զինծառայողների մարմինների փոխանակումից հետո անհետ կորած էր համարվում ՊԲ մեկ զինծառայող՝ կապիտան Արգիշտի Գաբոյանը:

Լրացում. «Հայկական ժամանակը» հայտնում է, որ կապիտան Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նրա մարմինը:

Լրացում. «Արմենպրեսը» փոխանցում է, որ ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալի հայտարարության՝ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզվել են:

One response to “Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 ապրիլի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *