ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին եւ 20-ին այցելել է Արցախի հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր և անցկացրել խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:
Քննարկվել են տիրող իրավիճակին եւ զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Սերժ Սարգսյանին և Բակո Սահակյանին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանն Արցախ է մեկնել ապրիլի 18-ին: Այնտեղ ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՊԲ հրամկազմի հետ և պարգևատրել է ապրիլյան մարտերի մասնակիցներին: Այնուհետ նախագահ Սարգսյանը խորհրդակցել է նաև Արցախի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ:
One response to “Նախագահ Սարգսյանն այցելել է ՊԲ մի քանի զորամասեր”