ՀՀ նախագահն Արցախում պարգևատրել է ապրիլյան մարտերի մասնակից զինծառայողներին (ցուցակ)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 19-ին, այցելել են ՊԲ զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող պաշտոնյաները՝ պարգևատրված զինծառայողների հետ

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող պաշտոնյաները՝ պարգևատրված զինծառայողների հետ

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգևատրվել.

  1. Գենադի Ռենիկի Բաղդասարյանը, զորամասի ծառայության պետ, գնդապետ,
  2. Արարատ Միքայելի Մելքումյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ,
  3. Արտյոմ Իշխանի Գևորգյանը, զորամասի ջոկատի հրամանատար, փոխգնդապետ,
  4. Էդիկ Մկրտիչի Մալոյանը, զորամասի գումարտակի հրամանատար, մայոր,
  5. Արարատ Եղիշի Բաղդասարյանը, զորամասի վաշտի հրամանատար, մայոր,
  6. Մարատ Ալբերտի Պետրոսյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգևատրվել.

  1. Նորայր Նելսոնի Ասլանյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ,
  2. Սերգեյ Վլադիմիրի Առուստամյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ,
  3. Մարտին Սլավիկի Ջհանգիրյանը, զորամասի հրամանատար, փոխգնդապետ,
  4. Արամ Իլյայի Պողոսյանը, զորամասի ծառայության պետ, մայոր,
  5. Արթուր Ռաֆիկի Հովսեփյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր,
  6. Արման Գրիգորիի Ադամյանը, զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,
  7. Ռոման Գրիգորիի Ադամյանը, զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,
  8. Ռազմիկ Գրիգորի Գասպարյանը, զորամասի խմբի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ,
  9. Շուլի Արմենի Հակոբյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ,
  10. Արթուր Գրիգորիի Աղասյանը, զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ,
  11. Հարություն Սարիբեկի Բադալյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային,
  12. Նարեկ Սիրեկանի Մալխասյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային:

Արիության մեդալով են պարգևատրվել.

  1. Վրեժ Մարատի Գրիգորյանը, զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ,
  2. Կամսար Ռազմիկի Հարությունյանը, զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ,
  3. Ակսել Աղվանի Գրիգորյանը, զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր,
  4. Հայկ Ռուդիկի Գալստյանը, զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,
  5. Էդուարդ Թաթուլի Թելյանը, զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան,
  6. Արմեն Սուրենի Բաբայանը, զորամասի բժիշկ, բժշկական ծառայության լեյտենանտ,
  7. Մհեր Բորիսի Այվազյանը, պայմանագրային զինծառայող, սերժանտ,
  8. Սմբատ Ռաֆիկի Բաղդասարյանը, զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
  9. Վահան Միգելի Սամսոնյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային,
  10. Յուրիդա Սահակի Գաբրիելյանը, զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
  11. Ալիկ Արտիկի Հայրապետյանը, զորամասի բուժակ, ավագ,
  12. Սուրեն Արտյոմի Ներսիսյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային,
  13. Վրեժ Վալերիի Բզնունին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ,
  14. Գևորգ Հովհաննեսի Մանուկյանը, ժամկետային զինծառայող, շարքային:

Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել.

  1. Արայիկ Ռուբենի Պողոսյանը, զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան,
  2. Ռոբերտ Յուրիկի Բաղյանը, զորամասի խմբի հրամանատար, լեյտենանտ,
  3. Ռուդիկ Արկադիի Մալխասյանը, զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայրենիքի զինվորներին և անփորձանք ծառայություն մաղթել նրանց.

 

Այնուհետ նախագահ Սարգսյանը Արցախի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում է ստանում Արիության մեդալով պարգևատրված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունին: ՀՀ նախագահը զինծառայողին հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհակալություն հայտնել և մաղթել նրան շուտափույթ ապաքինում:

Նախագահներ Սարգսյանը և Սահակյանը զինվորական հոսպիտալում այցելել են նաև բուժում ստացող մյուս զինծառայողներին:

2 responses to “ՀՀ նախագահն Արցախում պարգևատրել է ապրիլյան մարտերի մասնակից զինծառայողներին (ցուցակ)

  1. Pingback: Նախագահ Սարգսյանն այցելել է ՊԲ մի քանի զորամասեր | Ռազմ.info

  2. Pingback: Սպայական կոչումներ են շնորհվել ՊԲ մի քանի ժամկետային զինծառայողների | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *