Հակառակորդի կրակոցներին հայկական կողմը պատասխանել է խիստ անհրաժեշտության դեպքում

Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներով հիմնականում անկանոն կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

Պաշտպանության բանակի օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Արցախի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ:

Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԱԳՍ-17 տիպի նռնականետ (3 արկ):

Հայկական զինուժի առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *