Օրեր առաջ մահացել է ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Սիսիանի ջոկատի կամավորներից մեկը

Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել էր Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Արմեն Արեգի Հովհաննիսյանը: Մի քանի օր տևած կենաց և մահու համառ պայքարում, սակայն, Արմենի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին Razm.info-ն տեղեկանում է մարզային «Որոտան» կայքից:

Արմեն Արեգի Հովհաննիսյանը Նկարը` «Բարի գալուստ, Սիսիան» ֆեյսբուքյան էջից

Արմեն Արեգի Հովհաննիսյանը
Նկարը` «Բարի գալուստ, Սիսիան» ֆեյսբուքյան էջից

Razm.info-ն տեղեկացավ, որ Արմեն Արեգի Հովհաննիսյանը Սյունիքի մարզի, Ծղուկ համայնքից էր,  հուղարկավորությունը եղել է ապրիլի 9-ին: Կամավորականը 38 տարեկան էր:

One response to “Օրեր առաջ մահացել է ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Սիսիանի ջոկատի կամավորներից մեկը

  1. Pingback: Մահացել է ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Սիսիանի ջոկատի կամավորներից մեկը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *