Ռուսաստանից պատվիրած զենքի մի մասն արդեն մատակարարվել է Հայաստանին. Նահապետյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև վարկային համաձայնագրով սպառազինության ձեռքբերման պայմանավորվածության համաձայն զինատեսակների ցանկից արդեն իսկ որոշ մասը ձեռք է բերվել, բայց ոչ ամբողջական ցանկը: Այս մասին հայաստանյան Panorama.am կայքին այսօր՝ ապրիլի 15-ին, հայտնել է ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Պատգամավորի խոսքով՝ երկու երկրների պաշտպանության նախարարություններն աշխատում են սպառազինության մյուս մասի մատակարարման հարցերը լուծելու համար:

Նշենք, որ այսօր ավելի վաղ կառավարության որոշումներից մեկով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների հետ՝ գնվող սպառազինության անվանացանկը հստակեցնելու համար:

Հիշեցնենք, որ գնվող սպառազինության նախնական ցանկը հայտնի է դարձել 2016թ. փետրվարին, երբ ռուսաստանյան կողմը հրապարակել է պայմանագրի  տեքստը: Ձեռք բերվող սպառազինության, զինամթերքի և այլ տեխնիկայի քանակի մասին պայմանագրում տվյալներ չկան։

One response to “Ռուսաստանից պատվիրած զենքի մի մասն արդեն մատակարարվել է Հայաստանին. Նահապետյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *