ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ պատվիրակներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 15-ին, ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին և ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ԶՈւ ԳՇ պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել այսօր կայանալիք ՀԱՊԿ ռազմական կոմիտեի ութերորդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ նախագահի հանդիպումը ՀԱՊԿ պետությունների ԶՈւ ԳՇ պատվիրակների հետ

ՀՀ նախագահի հանդիպումը ՀԱՊԿ պետությունների ԶՈւ ԳՇ պատվիրակների հետ

Հանդիպման մասնակիցները ՀՀ նախագահին ներկայացրել են ռազմական կոմիտեի նիստի օրակարգում ներառված հարցերն ու վերջիններիս արդիականությունը ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդման գործում։

Մտքեր են փոխանակվել Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Անդրադարձ է եղել կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցերի, մասնավորապես՝ վերջին օրերին Արցախի շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին:

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ քայլերի մասին: Քննարկվել է Կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ քարտուղարն ու պետությունների ԶՈւ ԳՇ պետերը Երևան են եկել երեկ՝ ապրիլի 14-ին: Նույն օրը ՀԱՊԿ քարտուղարը և միացյալ շտաբի պետը հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *