Փորձագետները կանդրադառնան տարածաշրջանի անվտանգությանը

Քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ ս.թ.  նոյեմբերի 17-18-ը Երևանում կանցկացնի «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում են անվտանգության բնագավառի փորձագետներ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից, Կանադայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից և Ռուսաստանի Դաշնությունից: Գիտաժողովն անցկացվելու է Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում, բացումը` նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *