Տեղեկանք՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կորուստների մասին. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին տեղեկանք:

Մարտական կորուստներ.

ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ (ընդամենը՝ 77 զոհ).

  • սպաներ՝ 15,
  • պայմանագրային զինծառայողներ՝ 15,
  • ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,
  • աշխարհազորայիններ՝ 11,
  • պահեստազորայիններ՝ 2:

Անհայտ կորած.

  • 1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:

Ոչ մարտական կորուստներ.

ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են ընդամենը` 15 զոհված/մահացած.

  • զինծառայողներ՝ 9,
  • աշխարհազորայիններ՝ 2,
  • հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված Արցախի խաղաղ բնակիչներ՝ 4:

Ընդհանուրը` 92 զոհված/մահացած:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *