Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 19 սեպտեմբերի. թարմացվող լրահոս

17:18 Չեչնիայի Վեդենի շրջանում իրականացված հատուկ միջոցառումների ժամանակ ձերբակալվել է ավելի վաղ վնասազերծված խմբավորման ղեկավար Մահարբի Իսաևը:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Չեչնիայի իրավապահ մարմինների աղբյուրը:
Նշենք, որ հատուկ միջոցառումները Վեդենի շրջանում սկսվել են երեքշաբթի ցերեկը՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունում տեղեկություն է ստացվել այդ շրջանում զինյալների խմբի առկայության վերաբերյալ:
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ օպերատիվ արձագանքման խումբը հայտնել է, որ երեքշաբթի ժամը 15:30-ի սահմաններում Վեդենի շրջանի Էլիստանժի բնակավայրից 3 կմ հեռու 1989 թվականին ծնված զինյալ է ձերբակալվել:

***

15:55 Երեկ ժամը 22:20-ի սահմաններում Դաղստանի Բույնակ քաղաքի «Դրուժբա» բնակավայրի N-19 տան մոտ անհայտ անձը կրակել է պայմանագրային զինծառայող Թիմուրլան Արսլանգերեևի ուղղությամբ:Վերջինս ստացած հրազենային վնասվածքներից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դաղստանի ՆԳՆ ներկայացուցչի խոսքերը:
Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 պարկուճ, 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ սպանվածը քաղաքացիական հագուստներով է եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել ծառայությունից տուն վերադառնալու ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *