Երեկ Ռազմինֆոն անդրադարձել է սեպտեմբերի լույս 18-ի գիշերը Ադրբեջանում տեղի ունեցած ավտովթարին, որի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել:
Այսօր հայտնի է դարձել վթարի հետևանքով տուժած զինծառայողների ինքնությունը: Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Յասմալի ոստիկանական վարչության ներկայացուցչի խոսքերը, գրում է, որ վթարի հետևանքով ութ զինվորական է տուժել, այդ թվում մեկ սպա: Վերջինս N զորամասի բժշկական ծառայության պետ մայոր Հադիր Իսաևն է:
Տուժած զինծառայողներն են Էմիլ Թագիևը, Ֆահրադին Շիհիևը, Հալիլ Ռզաևը, Հուսեին Հասանովը, Ջոշհուն Ռամազանովը, Ինտիզար Ռաջաբովը, և Քյանան Աբդուլազադեն:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել Բաքվի Շավահատ Մեհդիևի փողոցում «ՈՒԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Հաղորդվում է, որ «Մերսեդեսի» վարորդը խախտել է երթևեկության կանոնները, ինչի պատճառով էլ գրանցվել է պատահարը:
-
Լրահոս
- Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին․ Razm.info
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող