Այսօր` ապրիլի 11-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Գուրբանով Թուրալ Գյուլշադ օղլուի (Qurbanov Tural Gülşad oğlu) ինքնությունը, ով շուրջ մեկ շաբաթ համարվում էր անհետ կորած:Սպանված զինծառայողը ապրիլի 11-ին հուղարկավորվել է իր ծննդավայրում` Քյուրդեմիրի շրջանի Սիղիրլի գյուղում:
Թուրալ Գուրբանովը Ադրբեջանի ԶՈւ այն հետախույզներից էր, ովքեր մասնակցել էին ադրբեջանական կողմի սանձազերծած առաջին գրոհին և սպանվել ապրիլի 1 լույս 2-ի գիշերը:
Ադրբեջանական զինուժի սպանված հետախույզի դիակը իր այլ ընկերների հետ մեկ շաբաթից ավել մնացել էր չեզոք գոտում, այդ իսկ պատճառով մահվան մասին տեղեկությունը դեռևս ամբողջովին հաստատված չէր համարվում:
Թուրալ Գուրբանովը Ադրբեջանի ԶՈւ` ապրիլի 1-8-ն ընկած ժամանակահատվածում 92-րդ սպանված զինծառայողն է` ում ինքնությունը առայժմ հաջողվել է պարզել: Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: