Աֆղանստանում շարունակվում են հարձակումները ՆԱՏՕ-ի և կառավարական զորքի վրա

Երեկ երեկոյան Աֆղանստանի հարավային Հելմանդ և արևելյան Քունար նահանգներում մահապարտ-ահաբեկիչները գրոհել են ՆԱՏՕ-ի և աֆղանական ազգային բանակի զինվորականների վրա: Կան զոհեր և տուժածներ:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով աֆղանական «Տոլո» հեռուստաալիքի տարածած տեղեկությունները:
Քունարում ահաբեկչության հետևանքով երեք նատօական զինծառայող է վիրավորվել: Զոհվել է մեկ աֆղան մասնագետ:
Հելմանդում աֆղանական բանակի բազայի գրոհման հետևանքով մեկ զինվորական և բազայի մեկ քաղաքացիական ծառայող է սպանվել: Վիրավորվել է աֆղանացի հինգ զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *