Ապրիլի 10-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ մարտական դիրքերից մեկում գլխի հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: