Թուրքիայում ՔԲԿ մարտիկները 10 ոստիկան են սպանել

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Թուրքիայի հարավ-արևելյան Բինգյոլ նահանգում Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) մարտիկները նռնականետերից և ավտոմատներից գնդակոծել 15 ռազմական մեքենայից, այդ թվում՝ 5 ավտոբուսից բաղկացած ոստիկանական ավտոշարասյունը: 200 հոգանոց ոստիկանական պահակախմբի գնդակոծության հետևանքով 10 ոստիկան մահացել է, ևս 60-ը՝ վիրավորվել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով Բինգյոլի նահանգապետի խոսքերին:
«Արձակուրդից վերադարձող ոստիկանները անզեն են եղել»,— ասել է նահանգապետ Հաքան Գյուվենչերը և հավելել, որ այժմ ՔԲԿ մարտիկների վնասազերծման նպատակով նահանգում ռազմական միջոցառումներ են իրականացվում ավիացիայի ներգրավմամբ:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի կառավարական ուժերի և ՔԲԿ մարտիկների միջև բախումները հաճախակի են դարձել: Օրերս Ռազմինֆոն հայտնել էր սեպտեմբերի 8-14-ը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքյարի նահանգի Շեմդինլի բնակավայրում թուրքական բանակի կողմից ՔԲԿ 75 մարտիկների սպանության մասին: Գործողությունների հետևանքով սպանվել էր թուրք 4
զինծառայող:


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *