Մարտերում սպանվել է ադրբեջանական բանակի փոխգնդապետ

Այսօր՝ ապրիլի 10-ին, հայտնի է դարձել, որ առաջնագծում տեղի ունեցող մարտերում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող, փոխգնդապետ, 1976-ին ծնված Միրզաև Մուրադ Թելման օղլուն (Murad Telman oğlu Mirzəyev): Այս մասին հայտնում եմ ադրբեջանական լրատվամիջոցները: 

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, փոխգնդապետ Միրզաև Մուրադ Թելման օղլուն

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, փոխգնդապետ Միրզաև Մուրադ Թելման օղլուն

Սպանված փոխգնդապետը Սաբիրաբադ շրջանի Մուղանգենջելի գյուղից է: Սովորել է Թուրքիայի գլխավոր ռազմական ուսումնարանում: Հուղարկավորվելու է ապրիլի 11-ին Բաքվում:

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է Ադրբեջանի զինված ուժերի 88 սպանված զինծառայողի ինքնություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *