ՊՆ-ում տեղի կունենա Անկախության օրվան նվիրված նիստ

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր:
Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *