Աֆղանական ոստիկանության և զինծառայողների գործողությունների հետևանքով Աֆղանստանում արտասահմանցի զինվորականների մահվան դեպքերի աճով պայմանավորված՝ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը Աֆղանստանի ուժային կառույցների հետ համագործակցությունը կրճատելու որոշում է կայացրել: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ֆրանս Պրես գործակալության տարարծած տեղեկությունները:
Մասնավորապես նախատեսված է խիստ կրճատել աֆղանական անվտանգության ուժերի պատրաստման, ինչպես նաև պարեկային համատեղ միջոցառումները:
Նշենք, որ կիրակի աֆղանական ոստիկանության համազգեստներ հագած անհայտ անձինք թափանցել են Աֆղանստանի հարավային Գելմենդ նահանգի «Քեմփ Բաստիոն» ռազմաբազա և չորս մարդու սպանել:
Տարվա սկզբից Աֆղանստանում տեղի ոստիկանների և զինծառայողների կողմից արդեն 50 արտասահմանցի զինվորական է սպանվել:
Հավելենք, որ խաղաղարար գործողություններն Աֆղանստանում իրականացվում են կոալիցիոն հակաահաբեկչական և Միջազգային անվտանգության աջակցման ուժերի ջանքերով:
Միջազգային անվտանգության աջակցման ուժերի տվյալներով՝ 2012 թվականի սկզբից Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերի 330 մարդ է սպանվել:
Միջազգային ուժերի դուրսբերումը Աֆղանստանից նախատեսված է 2014 թվականի վերջին:
-
Լրահոս
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող
- Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել
Pingback: ՆԱՏՕ-ն կաջակցի Աֆղանստանի անվտանգության ուժերին նաև 2014-ից հետո | Ռազմ.info
Pingback: Ամերիկացիները հրաժարվում են թալիբների հետ բանակցելու մտքից | Ռազմ.info