Թշնամին մարտերում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտանի դիակը՝ հետ է շպրտվել

Այսօր՝ ապրիլի 7-ին, հայտնի է դարձել, որ Արցախում՝ շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ, տեղի ունեցող մարտերում հակառակորդը թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, 1979թ. ծնված Բայրամովի Վագիֆ Դիլգամ օղլուի  դիակը (Bayramov Vaqif Dilqəm oğlu)` հետ է շպրտվել: Այս մասին հայտնում են ՊԲ կայքում: Համաձայն հաղորդագրության սպանված կապիտանը Նավթալան քաղաքի բնակիչ է:

Ադրբեջանցի զինծառայող, կապիտան Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի փաստաթղթերի լուսապատճենները

Ադրբեջանցի զինծառայող, կապիտան Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի փաստաթղթերի լուսապատճենները

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է Ադրբեջանի զինված ուժերի 56 սպանված զինծառայողի ինքնություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *