Թուրքիան ցանկանում է նոր սերնդի կործանիչ ստեղծել

Թուրքիան ցանականում է ստեղծել նոր սերնդի սեփական կործանիչ։ նախագիծը կոչվում է «TFX» (Turkish Fighter X)։ Դուբայում ընթացող միջազգային ավիաշոուի ժամանակ «Turikish Aerospace Industries» ընկերության փոխնախագահ Ալի Յիլմազ Գուրդողանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ առայժմ դեռ պարզ չի ապագա ինքնաթիռը տեսքը, շարժիչների քանակը, պարզ չի նաև, թե արդյոք Թուրքիան կփորձի ինքնուրույն ստեղծել ինքնաթիռ, թե՞ կմիանա այլ երկրների համանման ծրագրերին։ Մասնավորապես Թուրքիան բանակցություններ էր վարում Հարավային Կորեայի հետ, այդ երկրի «K-FX» նոր սերնդի կործանիչի ստեղծման աշխատանքներին միանալու համար։ Սեփական կործանիչի ստեղծման աշխատանքներ է տանում նաև Բրազիլիան, և Թուրքիայում բրազիլական նախագծին միանալու հարցը ևս քննարկվում է։ Սպասվում է, որ այս հարցերի վերաբերյալ «TAI»-ն իր առաջարկները կներկայացնի Թուրքիայի պաշտպանության նախարարությանը 2013 թվականի սկզբում։ Նոր ինքնաթիռը, ըստ թուրքական ծրագրի, պետք է պատրաստ լինի 2023 թվականին։

Նշենք նաև, որ թե հարավ-կորեական, թե բրազիլական ու թուրքական նախագծերի ապագայի վերաբերյալ մասնագետները բավականին թերահավատ են, մասնավորապես «Բոինգ» ընկերության փոխնախագահ Ջեֆ Կոլերը կարծիք է հայտնել, որ այդ ծրագրերում շատ բաներ չափազանց ամբիցիոզ են և ավելացրել է, որ միայն նոր ռադարի ստեղծման համար ԱՄՆ-ը ծախսել է 10 տարի և միլիարդավոր դոլարներ։ «Բոինգ» ընկերության մեկ այլ փոխնախագահ` Պոլ Օլիվերը, ասել է, որ կասկածում է, թե այդ երկրները կկարողանան մրցունակ դառնալ ավիաարդյունաբերության համաշխարհային շուկայում։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *