Այսօր ՌԴ Հարավային ռազմական շրջանում մեկնարկել են «Կովկաս-2012» ռազմավարական հրամնատարաշտաբային զորվարժությունները, որոնց մասնակցում են ՌԴ ԶՈՒ, ինչպես նաև ՆԳՆ, ԱԻՆ, Անվտանգության և Պահպանության ծառայությունների ուժերը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ մամլո ծառայության ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 17-23-ը ընթացող զորավարժություններին ներգրավված են մինչև 8000 մարդ, ավելի քան 200 մարտական մեքենա, շուրջ 100 հրետանային տեխնիկա, 10 ռազմական նավ:
Հատկանշական է, որ զորավարժությունների մասնակիցների շարքում չկան այլ պետությունների ներկայաչուցիչներ:
ՌԴ հարևան որոշ երկրների հետ հարաբերությունների սրումը բացառելու նկատառումներով զորավարժություններին չեն մասնակցում Հայաստանում, Հարավային Օսեթիայում և Աբխազիայում տեղակայված ռազմաբազաների ստորաբաժանումները:
Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների ներկայացուցիչներ «Կովկաս-2012» զորավարժությունները համարում են միջամտություն Վրաստանի ներքին գործերին, անգամ Վրաստանի հետ պատերազմի նախապատրաստություն:
Զորավարժությունների ընթացքում նախատեսված է իրականացնել կրակոցներ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համակարգերից, կիրառել ջրային և օդային թևավոր հրթիռներ, հակատանկային համակարգեր:
-
Լրահոս
- ԱՄՆ-ն դարձյալ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում
- Սյունիքում կասետային չպայթած զինամթերք է ոչնչացվել
- Իսրայելն արաբական 3 երկրի հետ պաշտպանական դաշինք է նախապատրաստում․ i24NEWS
- Թուրքիայի ԱԳՆ․ «Դեմ ենք Հայաստանում հեղաշրջմանը»
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները
- Ուկրաինան բանակին պատրաստում է բնակելի տարածքների գրոհի սցենարների
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր
- Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
- ՌԴ ՊՆ–ն կնքել է «Ալտիուս–Ռու» ԱԹՍ–ների գնման պայմանագիր
- Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել
- Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ-ի պետփորձարկումները կավարտվեն 2021–ին
- Թուրքիայում և Թուրքիայից դուրս շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար
- ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են
- Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները